Անցնել բովանդակությանը
ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Հոդված 63

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 63

Այն ժամանակավոր միջոցների պահպանման պայմանով, որոնք բացառության կարգով կարող են մտցվել օկուպացրած տերության կողմից, ելնելով արտակարգ բնույթի անվտանգության նկատառումներից,

a/ Կարմիր խաչի (Կարմիր կիսալուսնի, Կարմիր առյուծի և Արևի) ճանաչում ստացած ազգային ընկերությունները կարող են շարունակել զբաղվել Կարմիր խաչի Միջազգային կոնֆերանսների կողմից սահմանված` Կարմիր խաչի սկզբունքներին համապատասխանող գործունեությամբ: Մյուս ընկերություններին օգնություն ցույց տալու ուղղությամբ կթույլատրվի շարունակել իրենց մարդասիրական գործունեությունը այդ նույն պայմաններով:

b/ Օկուպացրած տերությունը չի կարող պահանջել այդ ընկերությունների անձնակազմում կամ կառուցվածքում ոչ մի փոփոխություն, որը կարող էր վնաս հասցնել վերը նշված գործունեությանը:

Այդ նույն սկզբունքները կկիրառվեն ոչ ռազմական բնույթի այն հատուկ կազմակերպությունների գործունեության և անձնակազմի նկատմամբ, որոնք արդեն գոյություն ունեն կամ որոնք կարող են առաջանալ, նպատակ ունենալով քաղաքացիական բնակչության կյանքի պայմանների ապահովումը` հիմնական հանրօգուտ ծառայություններին աջակցելու, օգնության բաշխման և փրկության կազմակերպման միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։