Անցնել բովանդակությանը
ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Հոդված 68

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 68

Եթե հովանավորվող անձն իրավախախտում է կատարում օկուպացրած տերությանը վնասելու միակ մտադրությամբ և եթե այդ իրավախախտումը չի հանդիսանում ոտնձգություն օկուպացիոն զորքերի կամ ադմինիստրացիայի անձնակազմի կյանքի կամ ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ և լուրջ վնաս չի հասցնում օկուպացիոն զորքերի և ադմինիստրացիայի գույքին կամ նրանց կողմից օգտագործվող օբյեկտներին, ապա այդ անձը ենթակա է ներկալման կամ պարզապես բանտարկության, ընդսմին, այդպիսի ներկալման կամ այդպիսի բանտարկության ժամկետը համաչափ կլինի կատարված իրավախախտմանը: Դրանից բացի, ներկալումը կամ բանտարկությունը հովանավորվող անձանց վերաբերմամբ կհանդիսանա նման իրավախախտման համար ազատազրկման միակ պատժաչափը: Սույն Կոնվենցիայի 66 հոդվածում նախատեսված դատարանները կարող են ազատորեն բանտարկությունը փոխարինել նույն ժամկետով ներկալմամբ:

Օկուպացրած տերության կողմից 64 և 65 հոդվածներին համապատասխան հրատարակած քրեական կարգի դրույթները հովանավորվող անձանց վերաբերմամբ կարող են նախատեսել մահվան դատավճիռ միայն այն դեպքերում, երբ նրանք մեղավոր են լրտեսության, դիվերսիոն լուրջ ակտերի մեջ, որոնք ուղղված են օկուպացրած տերության ռազմական օբյեկտների դեմ, կամ կանխամտածված այնպիսի իրավախախտումների մեջ, որոնք դարձել են մեկ կամ մի քանի անձանց մահվան պատճառը, և այն պայմանով, որ օկուպացիոն տարածքի օրենսդրությունը, որը գործել է մինչև օկուպացման սկիզբը, նման դեպքերում նախատեսել է մահվան դատավճիռ:

Հովանավորվող անձի նկատմամբ մահվան դատավճիռ կարող է կայացվել միայն այն դեպքում, եթե դատարանի ուշադրությունն է հատուկ հրավիրվել այն փաստի վրա, որ, քանի որ մեղադրյալը չի հանդիսանում օկուպացրած տերության քաղաքացի, նա այդ տերության վերաբերմամբ կապված չի հավատարմության որևէ պարտքով:

Մահվան դատավճիռ ոչ մի դեպքում չի կարող կայացվել այն հովանավորվող անձի նկատմամբ, որը իրավախախտում կատարելու պահին 18 տարեկանից պակաս է եղել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։