Հոդված 7
Հոդված 7
11, 14, 15, 17, 36, 108, 109, 132 և 133 հոդվածներով հատուկ նախատեսված համաձայնագրերից բացի, Բարձր Պայմանավորվող Կողմերը կարող են կնքել այլ հատուկ համաձայնագրեր որևէ հարցի առթիվ, որ նրանք նպատակահարմար կգտնեն կարգավորելու առանձին:
Ոչ մի հատուկ համաձայնագիր չպետք է վնաս հասցնի հովանավորվող անձանց այն վիճակին, որը սահմանված է սույն Կոնվենցիայով, ոչ էլ սահմանափակի այն իրավունքները, որոնք Կոնվենցիան նրանց տրամադրում է:
Հովանավորվող անձինք շարունակում են օգտվել այդ համաձայնագրերի առավելություններից այն ամբողջ ժամանակի ընթացքում, քանի դեռ նրանց նկատմամբ չի կիրառվի Կոնվենցիան, բացի վերը հիշատակված և ավելի ուշ կնքված համաձայնագրերի մեջ հակադիր պայմաններ հատկապես մտցնելու դեպքերից, և հավասարապես, բացի կոնֆլիկտի մեջ գտնվող այս կամ այն կողմից առավել նպաստավոր միջոցառումներ կիրառելու դեպքերից: