ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ
Հոդված 73
Հոդված 73
Ամեն մի դատապարտյալ իրավունք ունի օգտագործելու բողոքարկման բոլոր եղանակները, որոնք նախատեսվում են օրենսդրությամբ կիրառվում են դատարանի կողմից: Նա լրիվ կտեղեկացվի բողոքարկելու իր իրավունքների մասին, ինչպես նաև այն ժամկետների մասին, որոնց ընթացքում նա կարող է օգտվել այդ իրավունքից:
Քրեական-դատավարական կարգը, որը նախատեսվում է սույն մասում, պետք է կիրառվի, որքան որ դա կիրառելի է, բողոքարկման նկատմամբ: Այն դեպքում, երբ դատարանի կողմից կիրառվող օրենսդրությունը չի բովանդակում բողոքարկմանը վերաբերող դրույթներ, նրա կողմից դատապարտված անձը իրավունք կունենա դատավճիռը գանգատարկելու օկուպացրած տերության համապատասխան իշխանություններին: