Անցնել բովանդակությանը
ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Հոդված 78

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 78

Եթե անվտանգության անխուսափելի նկատառումներով օկուպացրած տերությունն անհրաժեշտ համարի նախազգուշական միջոցներ ձեռնարկել հովանավորվող անձանց վերաբերմամբ, ապա ամենաշատը, որ նա կարող է անել, դա նրանց որոշակի տեղում հարկադրաբար բնակեցնելն է կամ նրանց ներկալելը:

Որոշակի տեղում հարկադրական բնակեցման կամ ներկալման մասին որոշումները ընդունվում են համաձայն նորմալ ընթացակարգի, որը պետք է որոշվի օկուպացված տերության կողմից` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Այդ ընթացակարգը պետք է նախատեսի շահագրգիռ անձանց կողմից վճռափոխության գանգատի իրավունք: Այդ վճռափոխության գանգատի առթիվ որոշումները կընդունվեն հնարավոր կարճ ժամկետում: Եթե որոշումները մնան ուժի մեջ, ապա դրանք կդառնան տվյալ տերության կողմից ստեղծված իրավասու մարմնի պարբերաբար վերանայման առարկա, հնարավորին չափ առնվազն վեց ամիսը մեկ անգամ:

Հարկադրաբար վերաբնակեցման, հետևաբար և իրենց մշտական բնակության վայրը ստիպողաբար թողած հովանավորվող անձինք, առանց որևէ սահմանափակման, կօգտվեն սույն Կոնվենցիայի 39 հոդվածով նախատեսված բոլոր առավելություններից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։