Հոդված 82
Հոդված 82
Այն տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, հնարավորին չափ ներկալվածներին կտեղաբաշխեն ըստ նրանց քաղաքացիության, լեզվի և սովորույթների: Միևնույն երկրի քաղաքացիներ հանդիսացող ներկալվածները չեն տեղաբաշխվի առանձին` լեզվի տարբերության պատճառով:
Ներկալման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում միևնույն ընտանիքի անդամները, և, հատկապես ծնողներն ու նրանց երեխաները, կպահվեն ներկալման միևնույն տեղում, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքը կամ առողջական վիճակը կամ սույն մասին 9-րդ գլխի դրույթները անհրաժեշտ են դարձնում նրանց ժամանակավոր անջատումը: Ներկալվածները կարող են պահանջել, որպեսզի ազատության մեջ առանց ծնողական խնամքի մնացած իրենց երեխաները ներկալվեն իրենց հետ միասին:
Բոլոր դեպքերում, եթե դա հնարավոր լինի, միևնույն ընտանիքի ներկալման անդամները պետք է պահվեն մի շենքում և ապրեն մյուս ներկալվածներից առանձին, նրանց պետք է հնարավորություններ տրամադրվեն այն բանի համար, որպեսզի նրանք ընտանեկան կյանք վարեն: