ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 2 · ՆԵՐԿԱԼՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
Հոդված 83
Հոդված 83
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ներկալման վայրեր չի ունենա այն շրջաններում, որոնք հատկապես ենթարկվում են ռազմական վտանգի:
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, հակառակորդ տերություններին, հովանավորող տերությունների միջոցով, կհայտնի բոլոր անհրաժեշտ տվյալները ներկալման վայրերի աշխարհագրական տեղադրության մասին:
Ամեն անգամ, երբ դա թույլ են տալիս ռազմական կարգի նկատառումները, ներկալվածների համար ճամբարները պետք է նշվեն "ic" տառերով` տեղադրված այնպես, որպեսզի դրանք ցերեկով պարզորոշ տեսանելի լինեն օդից: Սակայն շահագրգիռ տերությունները կարող են պայմանավորվել նշանակման այլ եղանակի մասին: Ոչ մի ուրիշ վայր, բացի ներկալվածների համար ճամբարներից, չի կարող նշանակվել այդ ձևով: