Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 3 · ՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԸ

Հոդված 89

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 89

Ներկալվածների օրական կերակրումը պետք է լինի բավարար իր քանակով, որակով և բազմազանությամբ այն բանի համար, որպեսզի ապահովվի նրանց առողջության նորմալ վիճակը և կանխվեն սննդի պակասության հետ կապված երևույթները: Հարկ է նաև հաշվի առնել ներկալվածների համար սննդի սովորական ռեժիմը:

Դրանից բացի, ներկալվածները հնարավորություն կստանան իրենց պատրաստելու ուտելիք` լրացուցիչ մթերքներից, որ նրանք կարող են ունենալ:

Նրանց համար կհասցվի բավարար քանակության խմելու ջուր: Ծխախոտը ծխելը պետք է թույլատրվի:

Աշխատողները կստանան լրացուցիչ սնունդ` նրանց կողմից կատարվող աշխատանքի տեսակին համապատասխան:

Հղի, ծննդկան կանայք և մինչև 15 տարեկան երեխաները պետք է ստանան լրացուցիչ սնունդ իրենց ֆիզիկական պահանջմունքներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։