Հոդված 91
Հոդված 91
Ներկալման յուրաքանչյուր վայր պետք է ունենա համապատասխան լազարեթ` որակյալ բժշկի ղեկավարության ներքո, որտեղ ներկալվածները կստանան օգնություն, ինչի կարիքը նրանք կզգան, և որտեղ նրանց կտրամադրվի համապատասխան սննդային ռեժիմ: Վարակվածներին և հոգեկան հիվանդներին կտրամադրվեն մեկուսարաններ:
Ծննդաբեր կանայք և ծանր հիվանդությամբ տառապող ներկալվածները, կամ որոնց առողջական վիճակը պահանջում է հատուկ բուժում, վիրահատական միջամտություն կամ հոսպիտալացում, պետք է ընդունվեն ցանկացած հիմնարկ, որը կարող է ապահովել նրանց հարկ եղած բուժումը, և կստանան բուժօգնություն, որն իր որակով հավասար կլինի բնակչության կողմից ստացվող բուժօգնությանը:
Բուժական օգնությունը ներկալվածներին ցույց կտրվի առավելապես բժշկական անձնակազմի կողմից այն երկրի քաղաքացիների թվից, ինչպես որ ներկալվածներն են:
Չի կարելի խոչնդոտել ներկալվածներին ընդունելության ներկայանալու բժշկական իշխանություններին: Այն տերության բժշկական իշխանությունները, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, բուժում անցած յուրաքանչյուր ներկալվածի, վերջինիս խնդրանքով, կտան պաշտոնական տեղեկանք` նշելով նրա հիվանդության կամ վիրավորվելու բնույթը, բուժման տևողությունը և ստացված օգնությունը: Այդ տեղեկանքի կրկնօրինակը կուղարկվի 140 հոդվածում նախատեսված կենտրոնական Գործակալություն:
Բուժումը, ներառյալ ամեն տեսակի այնպիսի հարմարանքների ապահովումը, որոնք անհրաժեշտ են ներկալվածներին առողջական լավ վիճակում պահպանելու համար, մասնավորապես ատամի և մյուս պրոթեզներով և ակնոցներով ապահովումը, ներկալվածների համար կլինի անվճար: