Հոդված 93
Հոդված 93
Ներկալվածներին կտրամադրվի լրիվ ազատություն իրենց կրոնների արարողությունները կատարելու համար, ներառյալ այցելությունը ժամերգության, ներկալվածներին տնօրինող իշխանությունների սահմանած կարգապահության կանոնները ներկալվածների կողմից պահպանելու պայմանով:
Պաշտանմունքի ներկալված սպասավորներին կթույլատրվի լրիվ կատարել իրենց պարտականությունները հավատակիցների շրջանում: Այդ նպատակով, տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, հոգ կտանի ներկալման զանազան այն վայրերի միջև նրանց ճիշտ տեղաբաշխման մասին, որտեղ կան միևնույն լեզվով խոսող և միևնույն կրոնին պատկանող ներկալվածներ: Այն դեպքում, եթե պաշտանմունքի այդպիսի սպասավորները լինեն անբավարար քանակի, ապա տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, նրանց կտրամադրի անհրաժեշտ պայմաններ, այդ թվում փոխադրական միջոցներ ներկալման մի վայրից մյուսը տեղափոխելու համար, և նրանք իրավունք կունենան այցելելու հիվանդանոցներում գտնվող ներկալվածներին: Պաշտանմունքի սպասավորները կօգտվեն իրենց պաշտանմունքի կրոնական գործերով այն երկրի կրոնական իշխանությունների հետ, որտեղ գտնվում են ներկալվածները, և որքան դա հնարավոր է իրենց դավանանքի միջազգային կրոնական կազմակերպությունների հետ ազատ գրագրությունից: Այդ գրագրությունը չպետք է համարվի 107 հոդվածում նշվող նորմայի մեջ մտած, բայց ենթակա է 112 հոդվածի դրույթների գործողությանը:
Այդ դեպքում, եթե կան ներկալվածներ, որոնք չունեն իրենց պաշտամունքի սպասավորների հոգևոր օգնությունը, կամ այն դեպքում, եթե այս վերջիններս կան անբավարար թվով, ապա այդ նույն դավանանքի տեղական կրոնական իշխանությունները կարող են այն տերության հետ համաձայնեցնելով, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կամ այն դեպքում, եթե դա հնարավոր է կրոնի տեսակետից, նշանակել համանման պաշտամունքի սպասավոր կամ իրազեկ աշխարհիկ անձ: Այս վերջինը կօգտվի այն պարտականությունների հետ կապված առավելություններից, որոնք նա վերցրել է իր վրա: Այս ձևով նշանակված անձինք պետք է կատարեն բոլոր այն կանոնները, որ ի շահ կարգապահության և անվտանգության սահմանել է տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: