Հոդված 94
Հոդված 94
Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կխրախուսի ներկալվածների մտավոր, լուսավորչական և սպորտային գործունեությունը, ինչպես նաև նրանց ժամանցի պահանջմունքների բավարարմանն ուղղված գործունեությունը, նրանց տրամադրելով այդ գործունեությանը մասնակցելու կամ չմասնակցելու ընտրության ազատություն: Այդ տերությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները այդ գործունեության ապահովման համար և, մասնավորապես, նրանց տրամադրության տակ դնի համապատասխան շենքեր:
Ներկալվածներին կտրամադրվեն բոլոր արտոնություններն այն բանի համար, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց ուսումնական պարապմունքները կամ ձեռնամուխ լինեն պարապմունքների: Պետք է ապահովվի երեխաների և դեռահասների ուսուցումը: Նրանք կարող են հաճախել ներկալման վայրերի ներսի կամ դրանցից դուրս գտնվող դպրոցները:
Ներկալվածները պետք է հնարավորություն ունենան զբաղվելու ֆիզիկական վարժություններով, սպորտով և սպորտային խաղերով` բաց օդում:
Այդ նպատակով ներկալման բոլոր վայրերում կառանձնացվեն բավականին ազատ հրապարակներ: երեխաների և դեռահասների համար պետք է առանձնացվեն հատուկ տեղամասեր: