Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 5 · ԿՐՈՆԸ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 95

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 95

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, կարող է նրանց օգտագործել աշխատանքում, եթե նրանք դա ցանկանում են: Ամեն դեպքում արգելվում է այնպիսի աշխատանք, որ, եթե հարկադրաբար կատարեին ներկալվածներ չհանդիսացող հովանավորվող անձինք, կնշանակեր սույն Կոնվենցիայի 40 և 51 հոդվածների խախտում, ինչպես նաև այնպիսի աշխատանք, որը կրում է վիրավորական կամ նվաստացուցիչ բնույթ:

6 շաբաթվա աշխատանքից հետո ներկալվածները կարող են ցանկացած ժամանակ դադարել աշխատելուց, այդ մասին նախազգուշացնելով 8 օր առաջ:

Այս դրույթները չեն ծառայում որպես խոչնդոտ այն տերության իրավունքի, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ստիպելու ներկալված բժիշկներին, ատամնաբույժներին և սանիտարական անձնակազմի մյուս անձանց զբաղվել իրենց մասնագիտությամբ ի շահ իրենց համաներկալվածների, ներկալվածներին օգտագործել ներկալման վայրերի կառավարման և կարգուկանոնի պահպանման աշխատանքում, այդ անձանց հանձնարարել խոհանոցային տնտեսական աշխատանքներ, վերջապես, նրանց օգտագործել օդային ռմբակոծումներից և պատերազմի մյուս վտանգներից ներկալվածներին պաշտպանելու աշխատանքներում: Սակայն ոչ մի ներկալվածի չի կարելի ստիպել կատարելու աշխատանքներ, որոնց կատարման համար, նա ադմինիստրացիայի կողմից նշանակված բժիշկների եզրակացությամբ, ֆիզիկապես պիտանի չէ:

Տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները իր վրա կվերցնի լրիվ պատասխանատվությունը աշխատանքի բոլոր պայմանների համար, բուժօգնության, աշխատավարձի համար, ինչպես նաև այն բանի ապահովման համար, որ աշխատանքում դժբախտ պատահարների և պրոֆեսիոնալ հիվանդացումների համար բոլոր աշխատող ներկալվածները ստանան հատուցում: Աշխատանքի պայմանները և դժբախտ պատահարների ու պրոֆեսիոնալ հիվանդացումների համար հատուցումները պետք է համապատասխանեն ազգային օրենսդրությանը և գոյություն ունեցող պրակտիկային: Դրանք ոչ մի դեպքում չպետք է ավելի վատ և ավելի նվազ լինեն այն պայմաններից, որոնք այդ տեսակի աշխատանքի համար գոյություն ունեն այդ նույն շրջանում: Աշխատավարձը սահմանվում է արդարության հիման վրա ներկալվածների և այն տերության միջև կնքված հատուկ համաձայնագրերի միջոցով, որի իշխանության տակ են նրանք գտնվում, ինչպես նաև հարկ եղած դեպքում` և մյուս գործատուների միջև կնքված հատուկ համաձայնագրերի միջոցով, անկախ այն տերությունից, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, ընդսմին հաշվի կառնվի այն փաստը, որ տերությունը, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները, պարտավոր է անվճար պահել ներկալվածներին, ինչպես նաև նրանց տրամադրել բուժօգնություն, որն անհրաժեշտ է նրանց առողջական վիճակի բերումով: Սույն հոդվածի երրորդ պարբերության մեջ նշված աշխատանքի կատեգորիաները մշտապես կատարելու նշանակված ներկալվածները կստանան այն տերության արդարացի աշխատավարձը, որի իշխանության տակ են նրանք գտնվում: Աշխատանքի պայմանները և աշխատանքում դժբախտ պատահարների ու պրոֆեսիոնալ հիվանդացումների համար հատուցման չափն այդ նույն աշխատանքներին դրված ներկալվածների համար չպետք է ավելի վատ և ավելի նվազ լինի այն պայմաններից ու չափից, որոնք սովորաբար տրամադրվում են այդ նույն շրջանում համանման աշխատանք կատարող անձանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։