ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 5 · ԿՐՈՆԸ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 96
Հոդված 96
Ամեն մի աշխատանքային խումբ պետք է գտնվի ներկալման որևէ վայրի տնօրինության ներքո: Այն պետության համապատասխան իշխանությունները, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները և ներկալման այդ վայրի պարետը պատասխանատվություն են կրում աշխատանքային խմբերում սույն Կոնվենցիայի դրույթների պահպանման համար: Պարետը պետք է իրեն ենթակա աշխատանքային խմբերի ցուցակը պահի կարգին վիճակում և դրա մասին հայտնի հովանավոր տերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մարդասիրական մյուս այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք կարող են այցելել ներկալման վայրերը: