Անցնել բովանդակությանը
ՆԵՐԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸԳլուխ 6 · ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 97

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 97

Ներկալվածներին կթույլատրվի իրենց մոտ պահել անձնական օգտագործման իրեր և առարկաներ: Նրանց մոտ գտնվող դրամական գումարները, չեկերը, արժեթղթերը և այլն, ինչպես նաև թանկարժեք առարկաները կարող են նրանցից վերցվել միայն սահմանված ընթացակարգին համապատասխան: Այդ դեպքում նրանց պետք է տրվի մանրամասն ստացական:

Դրամական գումարները պետք է մուտքագրվեն յուրաքանչյուր ներկալվածի անձնական հաշվի մեջ, ինչպես նախատեսված է 98 հոդվածում. դրանք չեն կարող փոխանակվել մի այլ տարադրամով, եթե միայն այն տարածքի օրենսդրությունը, որտեղ գտնվում է դրանց տերը, այդ բանը չի պահանջում, կամ, եթե դրա համար ներկալվածը չի տալիս իր համաձայնությունը:

Գլխավորաբար սուբյեկտիվ արժեք կամ հիշատակ ներկայացնող առարկաները չեն կարող վերցվել:

Ներկալված կանանց խուզարկությունը կարող է կատարվել միայն կնոջ կողմից:

Ազատվելիս կամ հայրենադարձվելիս ներկալվածները կստանան կանխիկ գումար, որը կազմում է 98 հոդվածի համաձայն բացված նրանց հաշվի պարտքի մնացորդը, ինչպես նաև այն բոլոր առարկաները, դրամը, չեկերը, արժեթղթերը և այլն, որոնք նրանից վերցվել էին ներկալման ժամանակ: Բացառություն են կազմում այն առարկաներն ու արժեքները, որոնք գործող օրենսդրության համապատասխան պետք է մնան այն տերության մոտ, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Այն դեպքում, երբ ներկալվածին պատկանող որևէ գույք պահվում է այդ օրենսդրության բերումով, շահագրգիռ անձին այդ մասին կտրվի մանրամասն ստացական:

Ներկալվածների ձեռքին գտնվող ընտանեկան փաստաթղթերը և անձնական վկայականները կարող են նրանցից վերցվել միայն ստացականով: Ոչ մի պահ ներկալվածը չպետք է մնա առանց անձնական վկայականի: Եթե նրանց մոտ այդպիսիք չկան, ապա նրանք կստանան ներկալած իշխանությունների կողմից տրված հատուկ վկայականներ, որոնք կփոխարինեն նրանց անձնական վկայակնները` մինչև ներկալման ավարտը:

Ներկալվածները կարող են իրենց մոտ ունենալ որոշ դրամական գումար` կանխիկ կամ գնման կտրոնների տեսքով, այն հաշվով, որպեսզի նրանք կարողանան գնումներ կատարել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։