Հոդված 103. Ինքնակարգավորվող կազմակերպության կարգավորումը և վերահսկողությունը
Հոդված 103. Ինքնակարգավորվող կազմակերպության կարգավորումը և վերահսկողությունը
1. Հանձնաժողովն ունի ինքնակարգավորվող կազմակերպության գործունեությունը կարգավորելու և վերահսկելու իրավունք: Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ սահմանել ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ սույն օրենքի պահանջների կիրառումն ապահովող կանոններ:
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել հաշվետվություններ, որոնց ձևը, բովանդակությունը և ներկայացման կարգը սահմանվում են սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտով):
3. Հանձնաժողովն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով և պարբերականությամբ իրականացնել ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության ստուգումներ: Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է ստուգումների ընթացքում Հանձնաժողովին տրամադրել պահանջվող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը:
Վերջիններիս չտրամադրումը համարվում է ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը հարկադիր դադարեցնելու հիմք:
4. Հանձնաժողովը պարտավոր է գաղտնի պահել վերահսկողության ընթացքում իրեն հայտնի դարձած օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված գաղտնի տեղեկությունները, բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերի: