Հոդված 124. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ
Հոդված 124. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ
1. Հանձնաժողովի անդամները կամ ծառայողներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նվերներ կամ նյութական այլ օգուտներ ստանալ արժեթղթերի շուկայի մասնակիցներից:
2. Հանձնաժողովի նիստի առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն ունեցող Հանձնաժողովի անդամը պարտավոր է տեղեկացնել Հանձնաժողովի մյուս անդամներին իր շահագրգռվածության փաստի և բնույթի մասին: Այդ տեղեկացումը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ, որից հետո նշված անդամը`
ա) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ նիստին մասնակցելուց, և
բ) չպետք է հաշվառվի` նիստի իրավազորության ապահովման նպատակով:
3. Հանձնաժողովի անդամներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել թողարկողի արժեթղթերով կատարվող կամ մասնագիտացված գործունեություն իրականացնող որևէ անձի գործարքներին այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով:
4. Հանձնաժողովի անդամին, ծառայողին (նրանց ամուսիններին) պատկանող արժեթղթերը պետք է օտարվեն կամ տրվեն հավատարմագրային կառավարման` Հանձնաժողովի անդամի պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ ծառայության անցնելու օրվանից` մեկամսյա ժամկետում: