Հոդված 117. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 117. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
1. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի Հանձնաժողովը պետական մարմին է, որը գործում է օրենքի, դրան համապատասխան ընդունված որոշումների, այլ իրավական ակտերի հիման վրա, և օժտված է օրենքով սահմանված պետական կարգավորման իրավասությամբ:
2. Հանձնաժողովի գլխավոր գրասենյակի գտնվելու վայրը Երևան քաղաքն է: Հանձնաժողովի կնիքի վրա արտատպվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովը կարող է ունենալ գործադիր կառուցվածքային ստորաբաժանումներ:
3. Իր խնդիրները սույն օրենքով սահմանված կարգով իրագործելու նպատակով Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության անունից`
ա) կնքում է պայմանագրեր, ձեռք է բերում գույքային իրավունքներ և ստանձնում պարտավորություններ` բյուջետային համակարգի մասին օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) դատարանում հանդես է գալիս որպես կողմ կամ երրորդ անձ:
4. Հանձնաժողովն իրավունք չունի ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, արժեթղթեր ձեռք բերել կամ այլ կերպ ներդրումներ կատարել: