Հոդված 9. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ
Հոդված 9. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ
1. Գրանցման հայտարարագիրը պետք է ներառի ազդագրում պահանջվող տեղեկությունները, թողարկման և տեղաբաշխման ծախսերը, Հանձնաժողովի որոշմամբ պահանջվող, առավելագույնը երեք տարվա վաղեմության ժամկետ ունեցող այն որոշումները և պայմանագրերը կամ դրանց պատճենները, որոնք առնչվում են թողարկմանը, ինչպես նաև հաշվետու թողարկող չհամարվող փոխկապակցված անձանց գրավոր համաձայնությունը` սույն օրենքի 10 հոդվածի 1-ին կետի համաձայն իրենց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին:
2. Հայտարարագրում հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ ցանկացած այլ փորձագետի մասնագիտական կարծիքն օգտագործելու կամ այդ նպատակով նրանցից մասնագիտական կարծիք ստանալու դեպքում այդ կարծիքը պետք է ստորագրվի նրանց կողմից և ամբողջությամբ կամ մասնակիորեն ներառվի հայտարարագրի մեջ` միայն կարծիքը պատրաստած անձի գրավոր համաձայնությամբ, որը պետք է կցվի հայտարարագրին:
Սույն կետի առաջին մասով սահմանված գրավոր համաձայնության առկայությունը պարտադիր չէ, եթե դրա ձեռքբերումը հնարավոր չէ հարգելի պատճառով: Այս դեպքում հայտարարագրում պետք է նշում լինի գրավոր համաձայնության ձեռքբերման անհնարինության մասին: