Գլուխ XV · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 154. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 154. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում, Հանրապետության Նախագահը սույն օրենքի 120 հոդվածի 3-րդ կետին համապատասխան նշանակում է Հանձնաժողովի նախագահին, նրա տեղակալին և անդամներին:
2. Սույն օրենքի 129 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի դրույթը ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից: