Գլուխ VII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 60. Մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք
Հոդված 60. Մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք
1. Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք են բրոքերային (դիլերային) ընկերությունները, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչները, արժեթղթերի պահառուները և օրենքով սահմանված այլ անձինք (այսուհետ` մասնագիտացված անձինք): Մասնագիտացված անձ կարող է լինել միայն իրավաբանական անձը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Մասնագիտացված անձինք իրավունք ունեն, իսկ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում` պարտավոր են իրենց անվանման մեջ օգտագործել սույն հոդվածի 1-ին կետում նշված անվանումները: