Հոդված 62. Լիցենզիայի դիմումը
Հոդված 62. Լիցենզիայի դիմումը
1. Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստանալու համար Հանձնաժողովին ներկայացվում է դիմում, որը պետք է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկություններ ներառի`
ա) տվյալ անձի ինքնության, գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ.
բ) այն անձանց մասին, որոնք տվյալ անձի տնօրենների խորհրդի (նման այլ մարմնի) անդամ են, գործադիր տնօրեն (գործադիր մարմնի անդամ), վերստուգիչ մարմնի անդամ կամ այլ ղեկավար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու), կամ որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է տվյալ անձի որևէ դասի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսը.
գ) այն անձանց մասին, որոնց որևէ դասի բաժնային արժեթուղթն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է տվյալ անձին.
դ) այն անձանց մասնագիտական որակավորման մասին, որոնք տվյալ անձի կազմում կամ նրա անունից մասնագիտացված գործունեություն են իրականացնելու կամ գործադիր տնօրենի պաշտոն են զբաղեցնելու.
ե) տվյալ անձի կապիտալի և ֆինանսական ցուցանիշների մասին.
զ) գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության մասին:
2. Դիմումին կից ներկայացվում են`
ա) տվյալ անձի կանոնադրությունը, պետական գրանցման վկայականի պատճենը.
բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
3. Դիմումը (հետագա լրացումները) ներկայացված է համարվում Հանձնաժողովի կողմից այն ստանալու պահից, սակայն պետական տուրքի վճարման անդորրագիրը ստանալու օրվանից ոչ շուտ:
4. Լիցենզիայի դիմումում կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերում էական փաստ խեղաթյուրելն (բաց թողնելը) արգելվում է ու դիմումը մերժելու և լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բավարար հիմք է համարվում: