Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 96. Չգրանցված ինքնակարգավորվող կազմակերպությունը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 96. Չգրանցված ինքնակարգավորվող կազմակերպությունը

1. Հանձնաժողովում սույն օրենքին համապատասխան որպես ինքնակարգավորվող կազմակերպություն չգրանցված կազմակերպություններին արգելվում է հանդես գալ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն կամ օգտագործել այդ անվանումը սեփական անվանման մեջ կամ գովազդային նյութերում` սեփական գործունեությունը նկարագրելու կամ բնութագրելու համար (չգրանցված ինքնակարգավորվող կազմակերպություն):

2. Մասնագիտացված անձանց արգելվում է չգրանցված ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելը կամ անդամ ներկայանալը, քանի դեռ այդ կազմակերպության գրանցման դիմումը սույն օրենքի համաձայն չի ներկայացվել Հանձնաժողով, կամ եթե այն մերժվել է, կամ կազմակերպության գրանցումը դադարեցվել է:

3. Սույն հոդվածը չի արգելում դրանով նախատեսված անձանց կատարել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունները, եթե`

ա) արգելված գործողությունները կատարելու միակ նպատակը սույն օրենքով սահմանված կարգով գրանցման ենթակա ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծումն է, և

բ) հնարավոր սեղմ ժամկետում Հանձնաժողովին է ներկայացվում ինքնակարգավորվող կազմակերպության սույն գլխով նախատեսված գրանցման դիմումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։