Գլուխ VIII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ:
Հոդված 84. Արժեթղթերի պահառության գործունեությունը
Հոդված 84. Արժեթղթերի պահառության գործունեությունը
1. Արժեթղթերի պահառության գործունեությունը (այսուհետ` պահառության գործունեություն) արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է: Պահառության գործունեությունը, որպես մասնագիտացված գործունեություն, ենթակա է լիցենզավորման:
2. Արժեթղթերի պահառու է համարվում պահառության գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիան:
3. Յուրաքանչյուր պահառու համարվում է Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառու` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված բացառություններով: Ենթապահառուի գործառույթներն իրականացվում են Հանձնաժողովի որոշումներին համապատասխան կնքված պայմանագրի հիման վրա: