Գլուխ IV · ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ
Հոդված 37. Արժեթղթերի սեփականության ընդհանուր հայտարարագրումը
Հոդված 37. Արժեթղթերի սեփականության ընդհանուր հայտարարագրումը
1. Յուրաքանչյուր անձ, որը հաշվետու թողարկողի տվյալ դասի բաժնային արժեթղթերի ավելի քան 10 տոկոսի սեփականատեր է, Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևով և ժամկետներում պարտավոր է թողարկողին ուղարկել և Հանձնաժողով ներկայացնել հայտարարագիր, որը ներառում է տեղեկություններ`
ա) իր ինքնության և քաղաքացիության մասին.
բ) սեփականության իրավունքով իրեն պատկանող այդ արժեթղթերի քանակի մասին:
Հայտարարագրում ներառված տեղեկություններում որևէ էական փոփոխության դեպքում տվյալ անձը պարտավոր է հայտարարագրում լրացում ներկայացնել թողարկողին և Հանձնաժողով` վերջինիս որոշմամբ սահմանված ձևով և ժամկետներում:
2. Սույն հոդվածի պահանջի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 34 հոդվածի 3-րդ կետով սահմանված կանոնները: