Հոդված 91. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոնները
Հոդված 91. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոնները
1. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոններն են` տվյալ կազմակերպության կանոնադրությունը, ներքին կանոնակարգերը, կարգերը, ինչպես նաև Հանձնաժողովի որոշմամբ պահանջվող այլ ակտերը, որոնք ընդունվում են ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի կողմից:
2. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոնները և դրանցում փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի կողմից սույն օրենքին համապատասխան դրանց գրանցման պահից:
3. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամներին, նրանց կազմում կամ անունից գործող անձանց, տվյալ կազմակերպության պաշտոնատար անձանց արգելվում է Հանձնաժողովի կողմից գրանցված կանոնների խախտմամբ գործելը, իսկ ինքնակարգավորվող կազմակերպություններին` նման խախտումներով գործելը թույլատրելը կամ չհետապնդելը: