Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Հոդված 48. Գնային չարաշահումների արգելումը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 48. Գնային չարաշահումների արգելումը

1. Արգելվում է հրապարակայնորեն վաճառվող արժեթղթի վաճառքի ակտիվության կամ տվյալ արժեթղթի շուկայի մասին կեղծ, թվացյալ կամ ապակողմնորոշիչ պատկեր ստեղծելու նպատակով`

ա) այդ արժեթղթով մեկ կամ ավելի գործարքներ կատարելը, որոնց հետևանքով սեփականության իրավունքի փոխանցում փաստացի տեղի չի ունենում, կամ այլ առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության գործարքներ կատարելը (կեղծ գործարքներ).

բ) այդ արժեթղթերի վաճառքի (գնման) որևէ հայտ ներկայացնելը` գիտենալով, որ նույն արժեթղթերի էապես նույն ծավալի համար և էապես նույն գնով գնման (վաճառքի) հայտ է ներկայացվել կամ ներկայացվելու էապես նույն ժամանակահատվածում` նույն կամ տարբեր կողմերի անունից կամ նրանց համար.

գ) այդ արժեթուղթը վաճառող կամ վաճառելու առաջարկ անող կամ արժեթուղթը գնող կամ գնելու առաջարկ անող որևէ անձի կողմից այլ անձի կամ անձանց տվյալ արժեթուղթը գնելուն կամ վաճառելուն դրդելու նպատակով տեղեկություն տարածելը`

1) ըստ որի` տվյալ արժեթղթի գինն աճելու կամ նվազելու է այլ անձի կամ անձանց շուկայական գործառնությունների շնորհիվ, որոնց նպատակն է ազդել արժեթղթի գնի աճման կամ նվազեցման վրա,

2) որը տվյալ հանգամանքների ներքո կեղծ է կամ ապակողմնորոշիչ էական որևէ փաստի մասով, եթե դրա կեղծ կամ ապակողմնորոշիչ լինելու մասին տեղեկություն տարածող անձը գիտեր կամ բավարար հիմքեր ուներ գիտենալու.

դ) մեկ կամ ավելի անձանցով նման արժեթղթերով մի շարք գործարքներ կատարելը` փաստացի կամ թվացյալ ակտիվ վաճառք առաջացնելով կամ դրա գինն աճեցնելով կամ նվազեցնելով` այլ անձանց արժեթղթի առքի կամ վաճառքի դրդելու նպատակով:

2. Արգելվում է ֆոնդային բորսայում մեկ կամ ավելի անձանցով ֆոնդային բորսայում գրանցված արժեթուղթը գնելու և (կամ) վաճառելու մի շարք գործարքներ կատարելը` տվյալ արժեթղթի գինը պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով այլ կերպ, քան սահմանված է Հանձնաժողովի կողմից ներդրողների պաշտպանության նպատակով ընդունված որոշումներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։