Հոդված 90. Ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթները
Հոդված 90. Ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթները
1. Ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`
ա) վերահսկել իր անդամների և նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց գործունեությունը` ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին համապատասխանեցնելու նպատակով: Նշված վերահսկողությունը ներառում է արժեթղթերի շուկայում ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին համապատասխան իրականացվող գործունեության հետ առնչվող մատյանների, գրառումների և այլ փաստաթղթերի ստուգման իրավունքը.
բ) ընդունել կարգեր և կանոններ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անդամների համար պատշաճ պայմանների ապահովման, անդամների որակավորումն իրականացնելու, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու, արժեթղթերի սեփականատերերի և ինքնակարգավորվող կազմակերպության անդամների այլ հաճախորդների շահերի պաշտպանությունն ապահովելու, սույն օրենքով և Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տնտեսական նորմատիվների և այլ պահանջների կիրառման և արժեթղթերի թափանցելի ու կանոնակարգված շուկայի զարգացմանն աջակցելու նպատակով.
գ) իր անդամների և այլ մասնակիցների համար սահմանել վերապատրաստման և կրթական այլ պահանջներ` էթիկայի, տեխնիկական և մասնագիտացված գործունեության վարքագծի չափանիշների բավարարման նպատակով.
դ) իր անդամների և նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել և տույժեր կիրառել (այդ թվում նաև` դրամական), կասեցնել կամ չեղյալ հայտարարել անդամությունը` օրենքի, Հանձնաժողովի որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնների և որոշումների խախտման համար.
ե) օրենքով և այլ որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) նախատեսված դեպքերում կազմակերպել արժեթղթերի առևտուր.
զ) լուծել իր անդամների միջև ծագած վեճերը` ստեղծելով միջնորդ դատարան կամ այլ կերպ:
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի իրականացնել նաև օրենքով և Հանձնաժողովի որոշմամբ թույլատրված այլ գործառնություններ: