Գլուխ XII · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 126. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 126. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
1. Հանձնաժողովի աշխատակիցներ են համարվում Հանձնաժողովի ծառայողները և սպասարկող աշխատակազմը:
2. Հանձնաժողովի ծառայողներ են համարվում Հանձնաժողովի խնդիրների իրագործման համար ընդգրկված և Հանձնաժողովի կանոնադրությամբ ու հաստիքացուցակով հաստատված պաշտոններն զբաղեցնող անձինք:
3. Հանձնաժողովի սպասարկող աշխատակազմը բաղկացած է Հանձնաժողովի խնդիրների իրականացման հետ ուղղակիորեն չառնչվող, այդ թվում` օժանդակ ծառայությունների ապահովման գործում ընդգրկված աշխատակիցներից (ծառայողներից):
4. Հանձնաժողովի աշխատակիցների հաստիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և աշխատակիցների աշխատավարձն ու պարգևավճարները օրենքով սահմանված կարգով հաստատվում են Հանձնաժողովի կողմից: