Գլուխ XII · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Հոդված 125. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ
Հոդված 125. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ
Հանձնաժողովի անդամները պաշտոնեական պարտականությունների ստանձնման օրվանից` մեկամսյա ժամկետում, իսկ հետագայում` յուրաքանչյուր օրացուցային տարում, Հանրապետության Նախագահին և Հանձնաժողովին են ներկայացնում իրենց եկամուտների` օրենքով սահմանված հայտարարագրի պատճենը: Հանձնաժողովն այդ տեղեկությունները հրապարակում է օրենքով սահմանված կարգով: