Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Հոդված 42. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի ձևին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 42. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի ձևին ներկայացվող պահանջները

1. Ներդրողների պաշտպանության, արժեթղթերի շուկայի բնականոն գործունեության ապահովման ու զարգացման նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ արգելել փաստաթղթային ձև ունեցող որոշակի տեսակի հրապարակայնորեն վաճառվող արժեթղթեր թողարկելը, վաճառելը կամ վաճառելու կամ գնելու առաջարկ անելը կամ նման արժեթուղթ գնելու առաջարկի հրավերը:

2. Հրապարակայնորեն վաճառվող ըստ ներկայացնողի արժեթուղթ թողարկել, վաճառել կամ վաճառելու (գնելու) առաջարկ անել կամ նման արժեթուղթ գնելու առաջարկի հրավերն արգելվում է:

3. Բրոքերներին և դիլերներին արգելվում է որևէ արժեթուղթ գնել, վաճառել կամ գնելու, վաճառելու առաջարկ անել, իր կամ հաճախորդի նախաձեռնությամբ կամ արժեթղթով որևէ այլ գործարք կատարել, իսկ բորսաներին արգելվում է թույլատրել որևէ արժեթղթով գործարքի կատարումը` ի խախտումն սույն հոդվածին համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի):

Թողարկողին արգելվում է իր որևէ արժեթուղթը թողարկել, գնել կամ վաճառել` ի խախտումն սույն հոդվածին համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի):

4. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերը սույն օրենքին համապատասխան վերածվում են ոչ փաստաթղթային ձևի (ապանյութականացում) Կենտրոնական դեպոզիտարիայի և այլ պահառուների կողմից` մինչև դրանց գրանցումը սույն օրենքի III գլխի համաձայն:

Յուրաքանչյուր անձ, որը սույն հոդվածի համաձայն ապանյութականացման ենթակա արժեթղթի սեփականատեր կամ անվանատեր է, պարտավոր է ապանյութականացման մասին թողարկողի կամ լիազորված այլ անձի կողմից տեղեկացվելուց հետո` 10-օրյա ժամկետում, իր արժեթուղթը ներկայացնել ապանյութականացման: Հակառակ դեպքում այդ արժեթուղթն օտարելու գործարքներն անվավեր են, սակայն տվյալ արժեթղթով վերապահվող բոլոր իրավունքներն ու արտոնությունները պահպանվում են և կարող են փոխանցվել դրա ապանյութականացումից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։