Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 23. ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 23. ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

1. Թողարկողը պարտավոր է գրանցել իր արժեթուղթը` Հանձնաժողովին գրանցման հայտարարագիր ներկայացնելով, տվյալ դասի արժեթղթի հիսուներորդ սեփականատիրոջ գրանցման և զուտ ակտիվների մեծությունը Հանձնաժողովի կողմից սահմանված չափի գերազանցման պահից` 60 օրվա ընթացքում:

Սույն կետի պահանջը չի տարածվում այն արժեթղթերի վրա, որոնք գրանցված են ֆոնդային բորսայում, ինչպես նաև սույն օրենքի 6 հոդվածի համաձայն բացառություն կազմող արժեթղթերի վրա:

Թողարկողը կարող է սույն հոդվածին համապատասխան գրանցել նաև այնպիսի արժեթուղթ, որի գրանցումը սույն հոդվածով չի պահանջվում:

2. Գրանցման հայտարարագիրը պետք է ներառի սույն օրենքի 20 հոդվածով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը: Գրանցման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ: Հաշվետու թողարկողի այն արժեթղթերը, որոնց նկատմամբ սույն օրենքի 9 հոդվածով նախատեսված հայտարարագիրը գրանցված է, գրանցվում են Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պարզեցված կարգով:

3. Արժեթուղթը սույն հոդվածին համապատասխան գրանցված է համարվում գրանցման հայտարարագիրը Հանձնաժողովի կողմից ստանալու պահից երեսուներորդ կամ դրան նախորդող այն օրը, երբ Հանձնաժողովն արժեթուղթը կգրանցի: Նշված ժամկետում Հանձնաժողովը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կարող է իր որոշմամբ մերժել արժեթղթերի գրանցումը, եթե ներկայացված տեղեկությունները կամ փաստաթղթերը լիարժեք չեն: Այս դեպքում, արժեթղթերը գրանցված են համարվում այն օրը, երբ Հանձնաժողովը կգտնի, որ հայտարարագիրը լրացված է որոշմանը համապատասխան: Հանձնաժողովը վերոհիշյալ լրացումներն ստանալուց հետո` տաս օրվա ընթացքում, պարտավոր է գրանցել արժեթուղթը կամ, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ մերժել գրանցումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։