Հոդված 58. Մասնագիտական որակավորման պահանջները
Հոդված 58. Մասնագիտական որակավորման պահանջները
1. Ֆիզիկական անձանց, առանց Հանձնաժողովի որոշումներին համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնելու որակավորում (այսուհետ` մասնագիտական որակավորում կամ որակավորում) ստանալու, արգելվում է մասնագիտացված անձի անունից, նրա կազմում կամ այլ կերպ մասնագիտացված որևէ գործունեություն իրականացնելը կամ նման գործունեություն իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը, ինչպես նաև այդ անձի գործադիր տնօրենի պաշտոն զբաղեցնելը:
2. Մասնագիտական որակավորումը տրվում է Հանձնաժողովի կողմից անցկացվող համապատասխան գրավոր (համակարգչային) քննության հիման վրա, որի հարցերը և անցկացման պարբերականությունը սահմանում է Հանձնաժողովը:
Հանձնաժողովը կարող է մրցութային կարգով սույն լիազորությունը պատվիրակել մեկ կամ ավելի ինքնակարգավորվող կազմակերպություններին:
3. Մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ունի ցանկացած ֆիզիկական անձ, որը`
ա) որակավորման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում չի դատապարտվել դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար, և
բ) որակավորման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 59 հոդվածով սահմանված հիմքերով չի զրկվել մասնագիտական որակավորումից.
գ) վճարել է օրենքով սահմանված պետական տուրքը: