Անցնել բովանդակությանը
Գլուխ VIII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ:

Հոդված 79. Հաճախորդներին հաշվետվությունների տրամադրումը: Գործարքների հրապարակումը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 79. Հաճախորդներին հաշվետվությունների տրամադրումը: Գործարքների հրապարակումը

1. Բրոքերային (դիլերային) ընկերությունը պարտավոր է անկախ աուդիտորի կողմից հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնել իր հաճախորդներին` Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

2. Բրոքերային (դիլերային) ընկերությունը և բրոքերները (դիլերները) պարտավոր են իրենց հաճախորդներին տրամադրել Հանձնաժողովի որոշմամբ և ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով սահմանված հաշվետվությունները` սահմանված ձևով և կարգով:

3. Բրոքերային (դիլերային) ընկերությունը պարտավոր է իր կողմից կատարվող կամ առաջարկվող գործարքների մասին հրապարակել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկությունները, այդ թվում` նաև իր կողմից արժեթղթերի գնանշումը: Գործարքի մյուս կողմ հանդիսացող անձի ինքնության մասին տեղեկությունների հրապարակում չի կարող պահանջվել:

Հանձնաժողովն իր որոշմամբ սահմանում է հրապարակման ձևը, կարգը և տեղեկատվության այն միջոցները, որոնցով այն պետք է իրականացվի:

§ 2. Արժեթղթերի հավատարմագրային կառավարիչները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։