Գլուխ VII · ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 71. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը
Հոդված 71. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը
1. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը, սույն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով, պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով հաղորդելն է:
2. Այն անձը (բացառությամբ մասնագիտացված անձի), որին ծառայողական տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել իր ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունի դրանք այլ անձանց տրամադրել: Մասնագիտացված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդներին վերաբերող Հանձնաժողովին հայտնի դարձած ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան: