Անցնել բովանդակությանը
Գլուխ XV · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 157. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ և ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 157. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ և ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 8-ի թիվ 210 որոշմամբ ստեղծված «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մինչև 2001 թվականի հունիսի 30-ը ենթակա են փոխանցման սույն օրենքին համապատասխան ստեղծված ինքնակարգավորվող կազմակերպությանը, որը սույն հոդվածով սահմանված կարգով ընտրվել կամ ստեղծվել է որպես Կենտրոնական դեպոզիտարիա: Բաժնետոմսերը փոխանցվում են անհատույց (բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի), բայց պայմանով, որ Կենտրոնական դեպոզիտարիայի անդամները վճարում են սահմանված միանվագ անդամավճարները կամ պարտավորություն են ստանձնում դրանք վճարել մեկ տարվա ընթացքում:

2. Վերոհիշյալ բաժնետոմսերը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցելուց հետո «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվում է սույն օրենքի ուժով: «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության իրավունքները և պարտականություններն անցնում են Կենտրոնական դեպոզիտարիային:

3. Վերակազմակերպման ողջ ընթացքում սույն օրենքի 112 հոդվածով սահմանված գործառույթները պետք է իրականացվեն անխափան: Սույն կետի պահանջի իրագործումն ապահովելու նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի բաժնետոմսերի փոխանցման և վերակազմակերպման ընթացակարգի համար սահմանել անհրաժեշտ պայմաններ:

4. Հանձնաժողովը մինչև 2001 թվականի փետրվարի 1-ը սահմանում և հրապարակում է գրանցված ինքնակարգավորվող կազմակերպությունների (բացի ֆոնդային բորսաներից) մրցույթի պայմանները:

Մրցույթին մասնակցող կազմակերպությունները պետք է ստեղծված լինեն որպես իրավաբանական անձանց միություն` բացառապես սույն օրենքի 112 հոդվածով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

Կազմակերպության տեխնիկական հագեցվածությունը դրա գրանցման կամ մրցույթին մասնակցելու նախապայման չէ:

5. Ինքնակարգավորվող կազմակերպության ընտրության համար մրցույթի պայմանները պետք է հաշվի առնեն`

ա) ինքնակարգավորվող կազմակերպության համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին.

բ) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնների, կառավարման մարմինների համարժեքությունը` սույն օրենքի նպատակների իրագործումն ապահովելու համար.

գ) անդամների կազմն ու քանակը.

դ) կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց մասնագիտական և կազմակերպչական փորձը, պատրաստվածությունն ու ունակությունը սույն օրենքի նպատակների իրագործման, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթների իրականացման համար.

ե) գործարար ծրագրի առկայությունը և դրա մշակվածության ու իրագործելիության աստիճանը.

զ) մրցույթի պայմաններով սահմանված այլ հանգամանքներ:

6. Եթե մրցույթի պայմանները հրապարակելու օրվանից 30 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնում միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպություն, ապա Հանձնաժողովը փակում է մրցույթը և ուղղակի բանակցություններ վարում հայտը ներկայացրած կազմակերպության հետ` սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված չափանիշներին առավել լիարժեք համապատասխանություն ապահովելու նպատակով: Բանակցությունների շրջանակներում Հանձնաժողովը կարող է պահանջել տվյալ կազմակերպության կանոնների և կառավարման համակարգի կատարելագործում, ինչպես նաև ներկայացնել անդամության պայմանների, անդամների ներկայացվածությանը և կազմակերպության կողմից սույն օրենքի 112 հոդվածով սահմանված գործառնությունների արագ և արդյունավետ իրականացմանն ուղղված այլ պայմանների ապահովում:

7. Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո կամ բանակցությունների արդյունքում սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված պահանջներն ու պայմանները բավարարելու դեպքում Հանձնաժողովը հայտարարում է մրցույթը հաղթած կազմակերպության անվանումը` նրան շնորհելով «կենտրոնական դեպոզիտարիա» բառակապակցությունն իր անվանման մեջ օգտագործելու բացառիկ արտոնությունը և սույն օրենքի 112 հոդվածով սահմանված գործառնություններն իրականացնելու իրավունքը:

8. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքում բանակցություններից հետո համաձայնության չգալու կամ սահմանված ժամկետում մրցույթին մասնակցելու հայտ չստանալու դեպքում Հանձնաժողովը հայտարարում է նոր ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծման և դրան անդամագրվելու գործընթաց սկսելու մասին: Սահմանված թվով անդամներ ներգրավելուց և սույն օրենքին համապատասխան տվյալ կազմակերպությունը և դրա կանոնները գրանցելուց հետո Հանձնաժողովը նրան է շնորհում «կենտրոնական դեպոզիտարիա» բառակապակցությունն իր անվանման մեջ օգտագործելու բացառիկ արտոնությունը և սույն օրենքի 112 հոդվածով սահմանված գործառնություններն իրականացնելու իրավունքը:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

28 հուլիսի 2000 թ.

ՀՕ-82

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։