Հոդված 104. Ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառումն ու հաշվետվությունները
Հոդված 104. Ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառումն ու հաշվետվությունները
1. Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է կազմել և վարել հաշվառման գրքեր, գրանցումներ ու հաշվապահական հաշվառում` իր գործարքները և միջոցների օգտագործումն ու օտարումը ճշգրիտ և լիարժեք արտացոլելու համար` անհրաժեշտ մանրամասնություններով: Ինքնակարգավորվող կազմակերպության նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 33 հոդվածի պահանջները: Ինքնակարգավորվող կազմակերպության ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանվում են Հանձնաժողովի կողմից` սույն օրենքի 32 հոդվածի կանոններին համապատասխան:
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել իր և իր անդամների, ինչպես նաև իր մասնակիցների (ֆոնդային բորսայի դեպքում) վերաբերյալ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ընթացիկ հաշվետվությունները, այդ թվում` նաև իր եռամսյակային և անկախ աուդիտորի եզրակացությամբ իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները` սահմանված ձևով, կարգով և ժամկետներում:
Բացի ընթացիկ հաշվետվություններից, Հանձնաժողովն իրավունք ունի պահանջել ինքնակարգավորվող կազմակերպության և դրա անդամների կամ նրանց գործունեության վերաբերյալ ցանկացած այլ հաշվետվություն, տեղեկանք կամ բացատրություն, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված իրավասություններն իրականացնելու համար:
3. Հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովը պարտավոր է իր ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման հաշվետվությունների հրապարակումը, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների և սույն օրենքով սահմանված այլ տեղեկությունների ու փաստաթղթերի: