Գլուխ XI · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՆ
Հոդված 111. Կենտրոնական դեպոզիտարիան
Հոդված 111. Կենտրոնական դեպոզիտարիան
1. Կենտրոնական դեպոզիտարիան ինքնակարգավորվող կազմակերպություն է, որն իրականացնում է կենտրոնացված պահառուի, արժեթղթերի ռեեստրի, ինչպես նաև հաշվանցման (քլիրինգի) և վերջնահաշվարկի գործառույթները:
2. Կենտրոնական դեպոզիտարիայի անդամ կարող են լինել ֆոնդային բորսան, մասնագիտացված անձինք, բանկերը (այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը):