Գլուխ XIII · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ: ԼՍՈՒՄՆԵՐ
Հոդված 132. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ՏՈՒՅԺԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 132. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ՏՈՒՅԺԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում վերահսկում է մասնագիտացված անձանց, նրանց տնօրեններին և այլ ղեկավարներին, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց, թողարկողներին, նրանց խոշոր բաժնետերերին, տնօրեններին և այլ ղեկավարների, ինչպես նաև արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված անձանց և օրենքով սահմանված դեպքերում և կարգով կիրառում է տույժեր նրանց նկատմամբ:
2. Վերահսկողության իր իրավասությունը Հանձնաժողովն իրականացնում է հաշվետվական վերահսկողության և ստուգումների միջոցով: