Անցնել բովանդակությանը
Գլուխ VI · ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ: ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Հոդված 53. Արժեթղթերը հանձնելու առաջարկը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 53. Արժեթղթերը հանձնելու առաջարկը

1. Արժեթղթերը հանձնելու (տենդերի) առաջարկը հրապարակայնորեն վաճառվող նույն դասի բաժնային արժեթղթերի որևէ մասի գնման հրապարակային առաջարկն է, ըստ որի առաջարկ անող անձը կամ անձինք (գնորդը) առաջարկում են տվյալ արժեթղթերի սեփականատերերին տվյալ դասի արժեթղթերի 10 և ավելի տոկոսն օտարել (հանձնել) գնորդին` շուկայական արժեքից բարձր գնով:

Եթե հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթը ցուցակված չէ ֆոնդային բորսայում կամ չի վաճառվում ֆոնդային բորսայում չցուցակված վաճառքի արտոնությունների համաձայն, ապա այդ արժեթղթերի շուկայական արժեքը որոշվում է անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից:

2. Արգելվում է մեկ կամ ավելի դասերի բաժնային արժեթղթերը հանձնելու առաջարկով հանդես գալը, առանց հետևյալ կանոնները պահպանելու`

ա) մինչև տվյալ առաջարկը (ներառյալ` լրացուցիչ այլ նյութերը) մամուլում հրապարակելու կամ տվյալ արժեթղթերի սեփականատերերին ուղարկելու կամ այլ կերպ տրամադրելու օրը տվյալ առաջարկով հանդես եկող անձը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել սույն օրենքի 35 հոդվածով սահմանված տեղեկությունները ներառող հայտարարագիրը: Առաջարկին զուգահեռ հրապարակվող կամ տրամադրվող բոլոր գովազդային և այլ նյութերը պետք է ներկայացվեն սույն ենթակետով նախատեսված հայտարարագրի հետ մեկտեղ և համարվում են դրա մասը.

բ) տվյալ առաջարկը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով և հաճախականությամբ պետք է հրապարակվի առնվազն 1000 տպաքանակ ունեցող թերթում կամ տրամադրվի արժեթղթերի սեփականատերերին, և`

գ) հրապարակված կամ տվյալ արժեթղթերի սեփականատերերին տրամադրված առաջարկությունը և այլ նյութերը պետք է պարունակեն Հանձնաժողովի որոշմամբ հայտարարագրում ներառման ենթակա տեղեկությունները:

3. Առաջարկը հրապարակելուց հետո հրապարակվող կամ տրամադրվող լրացուցիչ հայտարարությունները և գովազդային այլ նյութերը պետք է ներառեն Հանձնաժողովի որոշումներով սահմանված տեղեկություններն ու դրույթները և մինչև հրապարակման կամ տրամադրման օրը ներկայացվեն Հանձնաժողով:

4. Սույն հոդվածով նախատեսված առաջարկությունները, հայտարարությունները, հայտարարագրերը, տեղեկությունները, գովազդային և այլ նյութերը (այսուհետ` հայտարարություններ) պետք է ներկայացվեն նաև տվյալ արժեթղթերի թողարկողին ոչ ուշ, քան դրանց հրապարակման օրը:

5. Արժեթղթերի հանձնման առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած հրապարակային առաջարկություն կամ խորհուրդ պետք է կատարվի Հանձնաժողովի որոշումներին համապատասխան:

6. Արգելվում է արժեթղթերը հանձնելու առաջարկի կապակցությամբ սույն հոդվածի համաձայն հրապարակված կամ տրամադրված հայտարարության մեջ ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ էական որևէ փաստ խեղաթյուրելը (բաց թողնելը):

7. Արժեթղթերը հանձնելու առաջարկի ընթացքում առաջարկը ներկայացրած անձանց արգելվում է`

ա) առաջարկով նախատեսված արժեթուղթը (կամ դրա հետ փոխարկման ենթակա արժեթուղթը) գնել կամ այն գնելու առաջարկ անել այլ կերպ կամ միջոցով, քան նախատեսված է արժեթղթերը հանձնելու առաջարկով.

բ) վաճառել թողարկողի ցանկացած արժեթուղթ, որը նախատեսված է արժեթղթերը հանձնելու տվյալ առաջարկով, կամ որը կարող է փոխարկվել դրանով: Սույն կետը չի սահմանափակում արժեթղթերը հանձնելու առաջարկում տվյալ արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցումը կամ դրա մի մասն այլ թողարկողի կամ տվյալ թողարկողի այլ դասի արժեթղթերով նախատեսելու հնարավորությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։