Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 97. Գրանցման դիմումը

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 97. Գրանցման դիմումը

1. Որպես ինքնակարգավորվող կազմակերպություն գրանցվելու համար սույն օրենքի պահանջներին համապատասխանող ոչ առևտրային կազմակերպությունը Հանձնաժողովին գրանցման դիմում է ներկայացնում, որը պետք է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկություններ ներառի`

ա) տվյալ կազմակերպության իսկության, գտնվելու վայրի (հասցեի) մասին.

բ) այն անձանց մասին, որոնք տվյալ կազմակերպության անդամ են, դրա անդամների դիտորդ խորհրդի անդամ կամ նախագահ, գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ, վերահսկիչ ծառայության ղեկավար, անդամ կամ այլ պաշտոնատար անձ են: Ֆոնդային բորսայի գրանցման դիմումը պետք է նաև ներառի տեղեկություններ այն անձանց մասին, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է տվյալ կազմակերպության որևէ դասի բաժնային արժեթղթերի 5 տոկոսից ավելին.

գ) այն անձանց մասին, որոնցում տվյալ կազմակերպությանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ դասի բաժնային արժեթուղթ կամ որևէ այլ մասնակցություն.

դ) տվյալ կազմակերպության կապիտալի և ֆինանսական ցուցանիշների մասին.

ե) տվյալ կազմակերպության գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության մասին.

զ) տվյալ կազմակերպության համար սույն օրենքով սահմանված պահանջների բավարարումը պարզելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

2. Դիմումին կից ներկայացվում են`

ա) տվյալ կազմակերպության կանոնները, ֆոնդային բորսայի դեպքում` նաև տեխնիկական միջոցների փաստաթղթերը.

բ) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.

գ) սույն օրենքով և Հանձնաժողովի որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր:

3. Դիմումը (ինչպես նաև հետագա լրացումները) Հանձնաժողովին ներկայացված է համարվում Հանձնաժողովի կողմից այն ստանալու պահից, սակայն ոչ շուտ` օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ստանալու օրվանից:

4. Գրանցման դիմումում կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերում էական փաստը խեղաթյուրելը (բաց թողնելը) համարվում է դիմումը մերժելու կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հիմք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։