Հոդված 105. Ֆոնդային բորսա: Ընդհանուր դրույթներ
Հոդված 105. Ֆոնդային բորսա: Ընդհանուր դրույթներ
1. Ֆոնդային բորսա է համարվում ինքնակարգավորվող կազմակերպությունը, որը որոշակի տեղում, օրենքով և այլ իրավական ակտերով ու իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է արժեթղթերով հրապարակային առևտուր և արժեթղթերի գնանշում: Ֆոնդային բորսաների վրա տարածվում են սույն օրենքի IX գլխի պահանջները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Ֆոնդային բորսան իրավունք չունի ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրականացնել որևէ այլ ձեռնարկատիրական գործունեություն:
Ֆոնդային բորսան իրավունք ունի իրականացնել ֆոնդային ապրանքների առևտրի կազմակերպման գործունեություն` Հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով:
3. Ֆոնդային բորսան իրավունք ունի հիմնել մասնաճյուղեր և այլ առանձնացված ստորաբաժանումներ, դառնալ ինքնակարգավորվող կազմակերպությունների միությունների անդամ: