Հոդված 118. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 118. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1. Հանձնաժողովի խնդիրներն են ապահովել արժեթղթերում ներդրողների պաշտպանությունը, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորումն ու պահպանումը, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանները:
2. Իր խնդիրներն իրականացնելու նպատակով Հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված իր իրավասության շրջանակներում, կարգավորում և վերահսկում է Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերով կատարվող գործարքների շուկան և դրա մասնակիցներին` սահմանելով կարգավորման և վերահսկողության քաղաքականությունը սույն օրենքին համապատասխան:
3. Սույն օրենքով սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից: