Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 30. ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

գործել է մինչև 2001-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 30. ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

1. Բրոքերներին և դիլերներին արգելվում է կատարել ցանկացած գործարք այն արժեթղթերով, որոնց վաճառքը սույն օրենքի 28 հոդվածի 1-ին կետին համապատասխան կասեցված է, կամ որն իրականացվում է ի խախտումն Հանձնաժողովի` սույն օրենքի 28 հոդվածի 2-րդ կետով նախատեսված որոշման:

Բրոքերներին և դիլերներին արգելվում է կատարել ցանկացած գործարք կամ այլ գործողություն` ի խախտումն Հանձնաժողովի` սույն օրենքի 29 հոդվածով նախատեսված որոշման:

2. Շահագրգիռ անձինք կարող են դատական կարգով բողոքարկել Հանձնաժողովի` սույն օրենքի 28 և 29 հոդվածներով նախատեսված որոշումները (կարգադրությունները):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։