Գլուխ XI · ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՆ
Հոդված 114. Արժեթղթերի հաշիվները Կենտրոնական դեպոզիտարիայում
Հոդված 114. Արժեթղթերի հաշիվները Կենտրոնական դեպոզիտարիայում
1. Կենտրոնական դեպոզիտարիայի անդամներն իրավունք ունեն հաշիվներ բացել և կառավարել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով: Նման հաշիվներ կարող են բացվել նաև այլ անձանց համար` Հանձնաժողովի որոշումներով և դրանց համապատասխան ընդունված` Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով:
2. Կենտրոնական դեպոզիտարիան ի պահ ընդունված կամ ապանյութականացված արժեթղթերի սեփականատերերի կամ անվանատերերի պահանջով պարտավոր է նրանց անհապաղ տրամադրել իրենց արժեթղթերի հաշվի քաղվածքը, որի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով: