Հոդված 134. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 134. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
1. Հանձնաժողովն իրականացնում է ստուգումներ` օրենսդրությամբ սահմանված կարգով և հաճախականությամբ: Հանձնաժողովն իրավունք ունի կազմել ստուգումների ծրագիր (ծրագրավորված ստուգումներ) և (կամ) ստուգումներն իրականացնել ըստ անհրաժեշտության:
2. Սույն օրենքի 132 հոդվածում նշված անձանց կողմից ստուգումներին խոչընդոտելու կամ դրանց ընթացքում պահանջված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը նախազգուշացնում է այդ անձին կամ անձանց և կարգադրում ուղղել և (կամ) հետագայում բացառել նման խախտումը:
Ցանկացած 360 օրվա ընթացքում մեկից ավելի նման խախտում թույլ տալու դեպքում Հանձնաժողովն իրավունք ունի նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Սույն կետով նախատեսված դեպքերում Հանձնաժողովն իրավունք ունի նաև որակավորումից զրկել և մինչև 2 տարի որակավորման չթույլատրել մասնագիտացված անձի տնօրենին ու փոխտնօրեններին (անկախ նրանց մեղքից), ինչպես նաև մյուս այն ղեկավարներին, որոնք մեղավոր են տվյալ խախտման համար: