Հոդված 129. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 129. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական բյուջեի նախագծում առանձին տողով անփոփոխ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանը:
2. Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառնությունների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում`
ա) միջազգային չափանիշներին համապատասխանող, արժեթղթերի շուկայում ամբողջական և գործուն կարգավորման և վերահսկողության ապահովումը.
բ) միջազգային կազմակերպություններում պատշաճ ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաև վերոհիշյալ խնդիրներն իրականացնելու համար Հանձնաժողովի աշխատակիցներին համապատասխան աշխատավարձի վճարումը: