Հոդված 11. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ և ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 11. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ և ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
1. Հայտարարագիրը համարվում է գրանցված դրա ներկայացման 20-րդ աշխատանքային օրը, եթե Հանձնաժողովն այն չի գրանցում մինչ այդ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
Եթե մինչև գրանցման օրը հայտարարագրում որևէ լրացում է ներկայացվում Հանձնաժողով, ապա հայտարարագիրը ներկայացված է համարվում լրացումը ներկայացնելու օրվանից, բացառությամբ, եթե այն ներկայացվում է Հանձնաժողովի` մինչև գրանցման օրը տրված համաձայնությամբ կամ հանձնարարությամբ:
2. Եթե Հանձնաժողովը մինչև գրանցման օրը գտնի, որ հայտարարագիրը ոչ լիարժեք, էական սխալ կամ ապակողմնորոշող տեղեկություններ է պարունակում, ապա Հանձնաժողովը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ մերժում է հայտարարագրի գրանցումը, մինչև մերժման որոշմամբ նախատեսված լրացումների կատարումը: Հայտարարագիրը գրանցված է համարվում այն օրը, երբ Հանձնաժողովը կգտնի, որ այն լրացված է որոշմանը համապատասխան: Հանձնաժողովը, վերոհիշյալ լրացումներն ստանալուց հետո` տաս օրվա ընթացքում, պարտավոր է նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ համապատասխան որոշում կայացնել:
3. Հայտարարագրի գրանցումից հետո ներկայացված լրացումները գրանցվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով:
4. Եթե Հանձնաժողովը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, գտնի, որ գրանցված հայտարարագիրը ոչ լիարժեք, էական սխալ կամ ապակողմնորոշող տեղեկություններ է պարունակում, կամ եթե օրենքով նախատեսված տուրքը սահմանված ժամկետում չի վճարվել, ապա իր որոշմամբ ընդունված կարգադրությամբ կասեցնում է հայտարարագրի գրանցումը: Հայտարարագրի գրանցումը վերականգնված է համարվում այն օրը, երբ Հանձնաժողովը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, գտնի, որ այն լրացված է որոշմանը համապատասխան: Հանձնաժողովը վերոհիշյալ լրացումներն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, պարտավոր է, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, որոշում կայացնել:
5. Հայտարարագրի գրանցումը մերժելու (կասեցնելու) Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան: