Հոդված 76. Բրոքերային (դիլերային) ընկերություններին ներկայացվող պահանջները
Հոդված 76. Բրոքերային (դիլերային) ընկերություններին ներկայացվող պահանջները
1. Անձը կարող է բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիա ստանալ, եթե կազմակերպված է որպես ընկերակցություն կամ ընկերություն:
2. Բրոքերային (դիլերային) ընկերությունը պարտավոր է սահմանել բրոքերային (դիլերային) գործարքները կարգավորող կանոններ, որոնք պետք է համապատասխանեն Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պահանջներին:
3. Բրոքերային (դիլերային) ընկերությունը պարտավոր է ունենալ բրոքերների (դիլերների) գործունեությունը վերահսկող ծառայություն, որի գործառույթները սահմանվում են Հանձնաժողովի որոշմամբ: Այդ ծառայությունը պարտավոր է բրոքերների (դիլերների) և ընկերության գործունեության մեջ հայտնաբերված խախտումների կամ թերացումների մասին հայտնել Հանձնաժողովին` հայտնաբերման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Բրոքերային (դիլերային) ընկերությանն արգելվում է թույլատրել հաճախորդի բրոքերային (դիլերային) մասնագիտական սպասարկումը համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող անձանց կողմից: Սույն դրույթը չի սահմանափակում բրոքերի (դիլերի) հսկողության ներքո գործող որակավորում չունեցող աշխատակազմի ներգրավումը հաճախորդի նման սպասարկման հարցերում:
5. Բրոքերային (դիլերային) ընկերության տնօրենների խորհրդի կամ նման իրավասություն իրականացնող մարմնի անդամ չեն կարող լինել այն անձինք, որոնք չունեն մասնագիտական որակավորման քննություն հանձնելու իրավունք` սույն օրենքի 58 հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի հիմքերով: Բրոքերային (դիլերային) ընկերության գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ կատարող անձ չի կարող լինել համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող անձը:
6. Ներդրողների պաշտպանության նպատակով Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ սահմանել բրոքերներին (դիլերներին) և բրոքերային (դիլերային) գործունեությանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ, ներառյալ` որևէ ինքնակարգավորվող կազմակերպությանը բրոքերային (դիլերային) ընկերությունների պարտադիր անդամակցության պահանջը:
7. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի պահանջների խախտումը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և մասնագիտական որակավորումից զրկելու հիմք է: