Հոդված 35. Նշանակալից ձեռքբերումների հայտարարագրում պահանջվող տեղեկությունները
Հոդված 35. Նշանակալից ձեռքբերումների հայտարարագրում պահանջվող տեղեկությունները
1. Սույն օրենքի 34 հոդվածով նախատեսված հայտարարագիրը պետք է ներառի`
ա) տեղեկություններ` արժեթղթեր ձեռք բերող անձի և նրա հետ համատեղ գործող անձանց ինքնության, գործունեության և քաղաքացիության մասին.
բ) տեղեկություններ` տվյալ արժեթղթերի ձեռքբերման համար օգտագործված միջոցների մեծության և նշում` դրանց սեփական կամ փոխառու լինելու մասին.
գ) տեղեկություններ` արժեթղթեր ձեռք բերող անձին և նրա հետ համատեղ գործող անձանց սեփականության իրավունքով պատկանող տվյալ արժեթղթերի քանակի, տվյալ թողարկողի նույն դասի այն արժեթղթերի քանակի մասին, որոնք նշված անձինք ձեռք բերելու իրավունք ունեն պայմանագրի ուժով, ինչպես նաև դրանց նկատմամբ նրանց սեփականության ձևի մասին.
դ) տեղեկություններ` տվյալ թողարկողի ցանկացած արժեթղթի վերաբերյալ պայմանագրի, պայմանավորվածության, համաձայնության կամ պարտավորվածության մասին, որին կողմ են ձեռք բերող անձը և նրա հետ համատեղ գործող անձինք.
ե) եթե ձեռքբերման նպատակն է`
- թողարկողի գործունեության նկատմամբ հսկողություն ստանալը,
- թողարկողին լուծարելը կամ նրա միջոցները (կամ դրանց նշանակալից մասը) վաճառելը,
- թողարկողին այլ անձի հետ միաձուլելը, այլ կերպ վերակազմակերպելը, կամ
- նրա գործունեության կամ կազմակերպական բնագավառում էական այլ փոփոխություն առաջացնելը, ապա պարզ նշում այդ մասին:
2. Սույն հոդվածով նախատեսված հայտարարագրի ձևը և դրա ստորագրման կարգը սահմանվում են Հանձնաժողովի որոշումներով:
3. Հանձնաժողովն իր որոշումներով իրավունք ունի սահմանել թողարկողների կողմից իրենց թողարկած արժեթղթերը գնելու համար հայտարարագրման ենթակա լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, ինչպես նաև հայտարարագրի առանձին ձև և կարգ: