Գլուխ V · ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
Հոդված 43. Առևտուրը չգրանցված բորսաներում: Որոշ արժեթղթերի առևտրի սահմանափակումը
Հոդված 43. Առևտուրը չգրանցված բորսաներում: Որոշ արժեթղթերի առևտրի սահմանափակումը
Բրոքերներին, դիլերներին և բորսաներին արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որևէ բորսայի ցանկացած միջոց օգտագործելով, ցանկացած արժեթղթով գործարք կատարել կամ գրանցել, եթե տվյալ բորսան `
ա) սույն օրենքի համաձայն գրանցված չէ Հանձնաժողովում` որպես ֆոնդային բորսա, կամ`
բ) Հանձնաժողովի կողմից սույն օրենքի 2 հոդվածով սահմանված հիմքերով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) հաստատված կարգով չի ազատվել բորսաների գրանցման պահանջից: